«Հայաստանը սրբազան գոյաբանական պայքարում է». «Հայաստանը սրբազան գոյաբանական պայքարում է». Նարինե Մեհրաբյան
Նարինե Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը սրբազան գոյաբանական պայքարում է: Առկա մարտահրավերները, ավաղ, անթիվ են, դիմակայմանն ուղղված քայլերը՝ չափազանց տկար:
Հավաքական պաշտպանողական բնազդի՝ րոպե առաջ ձևավորումը կենսական է: Անհրաժեշտ է ազգային ուխտ, որը կսահմանի այն եզրագիծը, որից անդին ոչ մի հայ պատրաստ չի լինի զիջել, այն կլինի համահայկական ու միասնական, որի գաղափարախոսությունը ԿԲԽԻ Հայաստանի և Արցախի շահերից:
Մարտահրավերների ներկապնակը չափազանց մեծ է, բացի ազգային ուխտի ձևավորման անհրաժեշտությունից, փորձեմ առանձնացնել 3-ը, որոնց գիտակցումն ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը կարող է որոշակի դինամիկա ապահովել.
1. Դեմոգրաֆիա: Հաշվի առնելով պատերազմի աղետալի հետևանքները, արտագաղթը և ծնելիության ցածր մակարդակը՝ բնակչության թվականի արդեն իսկ առկա խնդիրը հատկապես կենսական է դարձել, անհրաժեշտ են համալիր միջոցառումները՝ մեր մայր հողի վրա հայերի շարունակականությունը ապահովելու համար:
2. Թշնամուն չեն թերագնահատում: Մեր քաղաքացիները պետք է մշտապես հիշեն սա: Թշնամուն երբեք չի կարելի թերագնահատել: Պատահական չէ թուրքական կողմի շտապողականությունը, քանի որ նույնիսկ թուլացած հայկական պետությունների պարագայում նրանք չեն թերագնահատում դիմացինին և ունեն գիտակցում, որ հայը կարող է/գիտի պատասխանել:
3. Բանակցող: Կրկին հավաքական ընկալման խնդրին ենք բախվում: Պետք է հստակ լինի ցանկացած քաղաքացու համար, որ ներքաղաքական անձնավորված պայքար չկա, կա պայքար հանուն հայկական երկու պետությունների լինելիության, քանի որ գործող քաղաքական թիմի վարած քաղաքականությունը ոչ միայն չի սպասարկում հայկական երկու պետությունների շահերը, այլ ՀԱԿԱՍՈՒՄ է Հայաստանի և Արցախի շահերին:
2022 թվականը պետք է ոչ թե խնդիրների գույքագրման, այլ դրանց լուծմանն ուղղված լինի: Իրապես մեր հասարակությունում սեր ու ներդաշնակություն լինի»: