05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բերում եմ «ֆիրմա» փաստեր, որ Նիկոլն անբարոյական է. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի  դեկտեմբերի 24-ին կազմակերպած առցանց ասուլիսին, նշեց, որ Նիկոլը որևէ սենսացիա չի ասել։

«Նիկոլի ասած սենսացիան այն է, որ ինքն առաջին «յան»-ով վերջացող ա

զգանունով միակ ղեկավարն է, որը ցիտել է ադրբեջանական տեսակետ ու հիմնավորել է դա։ 2016 թվականից հետո ստեղծված լուծումների մասին ամենամանրամասն ասել է Սերժ Սարգսյանը։ Չե՞ք հավատում Սերժ Սարգսյանին, լավ, կարող եք չհավատալ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը երեք անգամ ասել է, որ երեք մակարդակով՝ փաստաթղթով Արցախյան խնդիրը պետք է ստանար վերջնական լուծում՝ հայանպաստ լուծում»,- նշեց Արմեն Աշոտյանը։

 
Նա նաև հիշեցրեց, որ 2017 թվականի նոյեմբերին Հայաստանը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԵՄ-ի հետ ստորագրել է համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր, որտեղ գրված է, որ Արցախի հարցով ԵՄ-ն հավատարիմ է հիմնարար սկզբունքներին և Մինսկի խմբի համանախագահների կողմից 2008 թվականից առ այսօր ներկայացված առաջարկություններին։

«Բերում եմ «ֆիրմա» փաստեր, որ ես ճիշտ եմ, իսկ Նիկոլն անբարոյական է: Գնացեք տեսեք, թե Ալիևն  ինչ է ասել. բոլորն են հիշում, ասում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Քանի որ Նիկոլը 44-օրյա պատերազմը դավադրաբար «պրավալ» է տվել, իր այդ ասուլիսում նա փորձում էր զուգահեռներ տանել ապրիլյան պատերազմի հետ։ Ի՞նչ աստիճանի անբարոյական մարդ լինի, որ 4-օրյա պատերազմը համեմատի 44-օրյա պատերազմի հետ, 70 զոհին համեմատի 5 հազար զոհի հետ, 400 հեկտարի կորուստը համեմատի 10 հազար քմ կիլոմետրի հետ»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ 2016 թվականի դիվանագիտական հաղթանակը «թուրքերի վրա էժանով ծախած մարդը» առհասարակ ապրիլյան պատերազմից խոսելու իրավունք չունի։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ