27 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Իրականացվում է Նիկոլի հերթական պահանջը` ՀՀ-ն դուրս է հանվում Արցախի կարգավորման գործընթացից. Վարազդատ Հարությունյան

Իրականացվում է Նիկոլի հերթական պահանջը` Հայաստանը դուրս է հանվում Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր երկրորդ նախագահը հարցազրույց կտա և Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ-ի ընդունվելիք հայտարարությունը упаковка կարվի Քոչարյանի ազդեցության համատեքստում ու հանրային-քաղաքական դիսկուրսը կրկին կնեղացվի «ներկա-նախկին» ֆորմատի մեջ: 

Իշխանական խոսափողները վաղվանից կհեղեղեն եթերները և կսկսեն Հայաստանի և Արցախի հայության միջև ատելության և պառակտման հերթական արարը:

Ոգևորվողներն էլ կապրեն հերթական հիասթափությունը:

Ամանորյա հրավառությամբ ալիքը կմարի, իսկ հետևանքները կմնան:

Հ.Գ. Իրեն հարգող յուրաքանչյուր գործակալ-պրոյեկտ իր պարտքն է համարելու այսօր և վաղը մասնակցել «Արցախը Հայաստան չէ և վերջ» օպերացիայի լիարժեք իրականացմանը»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ