07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քեզ ավելի «կսազի» տալ Էրատոյի, Վեստ Սարգսի ու Մելիք Շահնազարի անունները. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Արցախի 75 տոկոսը հանձնել ես դու։
Շուշին ,Հադրութը, Քարվաճառը, ձեր «հայրենի Ակնան» եւ եւս 100-ից ավել բնակավայրեր «տվել» ես դու։
Հազարավոր տղերքի կյանքեր քո խղճին է։
Սյունիք թշնամու մուտքի «կանաչ լույս» վառել ես դու։
Արցախ վախենում ես մեկնել դու։
 
Շուշին ու Հադրութը օկուպացված չես համարում դու։
Մեր պետական ինքնիշխանությունը հանուն աթոռիդ պահպանման «վաճառճքի» հանել ես դու։
Այսքանից հետո միայն երկու հոգի են հրաժարվում քեզ պարտության պատճառ համարել՝ մեկը դու ես,իսկ մյուսը՝ «կառուցողական» գործընկեր ալիեւը,ով ասում է թե իբր ոչ թե քեզ է հաղթել,այլ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։
 
Իսկ ինչու՞ դու եւ ալիեւը նույն բաներն եք խոսում ու անում արդեն տարիներ շարունակ դժվար չէ գուշակել,կապիտուլյանտ։
Հ.Գ. Դու ո՞վ ես Արկադի Տեր-Թադեւոսյանի /Կոմանդոսի/ անունը տաս։
Նա Շուշին ազատագրելու խորհրդանիշ է, իսկ դու՝հանձնելու։
Քեզ ավելի «կսազի» տալ Էրատոյի, Վեստ Սարգսի ու Մելիք Շահնազարի անունները»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ