28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Իշխանությունները Վանաձորում փորձում են խլել վանաձորցու քվեն, նրանց աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը. «Մամիկոն Ասլանյան» դաշինք

Ըստ նախատեսվածի՝ Վանաձոր համայնքում պետք է այսօր տեղի ունենար ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում պետք է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրություն կազմակերպվեր։

Նիստին ներկա է ավագանու 16 անդամ։

«Մեր գործընկերներն օրենսգրքով իրենց վերապահված պարտավորությունները չեն իրականացրել», – հայտարարեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ներկայացուցիչը՝ նշելով, որ այս պարագայում նիստն իրավազոր չէ, քանի որ վարչական դատարանի որոշմամբ իրենց պարտավորեցրել են չանել այդ նիստը։

«Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանը հայտարարեց, թե այն, ինչ տեղի է ունենում, ուղղորդված է:

«Ակնհայտ է, որ իշխող ուժն այս որոշում փորձումով է խլել վանաձորցու քվեն, որին աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը», – հայտարարեց Դոխոյանը։

Հիշեցնենք՝ դատարանում քննվող վարչական գործի շրջանակում դատարանի կողմից 24.12.2021թ. կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով, մասնավորապես, արգելվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը` մինչ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ