20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Բերեք բոլորս վայր դնենք մեր մանդատները, գնանք նոր ընտրության ու համոզվենք՝ վանաձորցին ում է տեսնում քաղաքապետ, ում՝ բացառում. «Հայրենիք» խմբակցության ղեկավար

Վարչապետի աթոռին նստած անձն իր վարչախմբի հետ միասին փորձում է գողանալ վանաձորցու քվեն, Վանաձորի ավագանու տապալված նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։

«Այս ուժին սպասարկում է այս ուժի կամակատար հանդիսացող «Լուսավոր Հայաստանը»։ Սա վանաձորցիների ճնշող մեծամասնության կարծիքն է։ 

Հիմա կարող են ինձ հակադարձել և ասել, թե այդպես չի։ Դե եթե այդպես չի, բերեք բոլորս վայր դնենք մեր մանդատները, գնանք նոր ընտրության ու համոզվենք՝ վանաձորցին ում է տեսնում քաղաքապետ, ում՝ բացառում։ Եթե ՔՊ-ն և մյուս ուժերը դրանում վստահ են, հենց հիմա կոչ եմ անում վայր դնել մանդատները։ Վանաձորցին մի անգամ իր կարծիքը հայտնել է։ Չի կարելի «պլաստիլինի» պես այս օրենքը պտտել, հարմարեցնել իրենց՝ իրենց կամակատար ուժերի միջոցով: Իշխանությունը Վանաձորում ուզում է իր սրտի թեկնածուին «ընտրեցնի» քաղաքապետ», – ասաց Վահե Դոխոյանը։

Հիշեցնենք՝ Վանաձորում ավագանու նիստն այսօր չկայացավ, քանի որ վարչական դատարանը որոշում էր կայացրել նիստ չհրավիրել:

 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ