20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ով է շեղվել հեղափոխական արժեքներից. կառավարության հեղափոխական անդամները գաղտնի բարձրացրել են իրենց աշխատավարձերը. նախարարները 1.5մլն դրամ են ստանում. Մարության

Այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իրեն անվստահություն հայտնողներին։

«Օրինակ՝ բյուջեի խոշոր չափերի գումարների հափշտակում, աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք։ Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է։ Քանի որ դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, պետք է լքեմ նաև այս պաշտոնը», – հայտարարեց Մարությանը։

Նա հիշեցրեց՝ հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը ստեղծվելիս ավագանու առաջին 57 հոգուց միայն 27-ն էին այդ պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

«Սա հատկանշական տվյալ է, որն արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական ներկապնակը», – ասաց քաղաքապետը։

Նա որպես «կարևոր նրբություն» հիշեցրեց, որ հեղափոխական թիմն ընտրությունների չգնաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրոշի ներքո.

«Ոչ միայն նրա համար, որ հեղափոխությունն արեց ամբողջ ժողովուրդը, այլ նրա համար, որ ուղղակի «Քաղաքացիական պայմանագիր» անունն այդ ժամանակ լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր։ Եկեք արձանագրենք, որ 2018 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ժողովուրդն ընտրեց «Իմ քայլը» հեղափոխական դաշինքը։ Այսօր այս պրոցեսը նախաձեռնող խումբը որպես անվստահության հիմք ասում է՝ քանի որ ես դուրս եմ եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և դուրս եմ եկել «Իմ քայլը» դաշինքից, ապա չեմ կարող լինել քաղաքապետ։

Սիրելի հայրենակիցներ, պաշտոնապես ասում եմ՝ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից։ Շարունակում եմ մնալ «Իմ քայլը» խմբակցության անդամ և նախաձեռնող խմբի այս պնդումն ուղղակի կեղծիք է»։

Մարությանն ասաց, թե ավագանու անդամները, հիշատակելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը, այդ մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը։

«Նրանք փորձում են ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը։ Սա անընդունելի է ինձ և ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն և հեղափոխություն են արել ուղղակի ավելի լավ Հայաստանի երազանքով։ Ասեմ ավելին, ՔՊ-ականներն ավելի առաջ են գնացել, նրանք վերջերս արդեն առաջ են տանում այն թեզը, թե ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին։ Սա նույնպես անընդունելի է և վիրավորական այն քաղաքացիների համար, որոնք կուսակցության անդամ չեն։ Հետևաբար, ո՞րն է անվստահության հիմքը», – հարց հնչեցրեց քաղաքապետը

Նա ասաց, թե այս օրերին նախաձեռնության հեղինակները և նրանց կուսակցության ընկերներն ասում են, թե Հայկ Մարությանը շեղվել է հեղափոխական արժեքներից.

«Հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից:

2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել և հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ՝ նախարարները 1.5 միլիոն դրամ են ստանում, խոսքը մաքուր գումարի մասին է, փոխնախարարները 1 միլիոն դրամ են ստանում՝ գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։ 

 
Ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված, տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի համար պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական, հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած և հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։
 
Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավվել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը, այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։ Կասեք՝ ինչու չէիր շուտ խոսում սրա մասին։
 
Ուրեմն բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում, ոչ մի արձագանք», – հայտարարեց Հայկ Մարությանը:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ