28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Գրավոր փաստաթղթի հիման վրա է 2020-ին ՀՀ ԶՈՒ-ն Սյունիքում հետ քաշվել, իսկ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը անցել Ադրբեջանի տիրապետության տակ. ԳՇ պետը հաստատել է

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Գրիգորյանը և Գեղամ Մանուկյանը հարցումներ են ուղարկել կառավարություն, ԱԱԾ, ՊՆ, Գլխավոր շտաբ և այլ կառույցներ՝ իմանալու, թե, ի վերջո, ինչ փաստաթղթի հիման վրա են տեղի ունեցել մեկ տարի առաջ Սյունիքում տեղի ունեցած գործընթացները։

«Հիշեցնեմ, որ երբ ադրբեջանական զորքերն իրենց GPS սարքերով Սյունիքում մոտենում էին հայկական գյուղերին, Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե բանավոր փոխըմբռնման հիմքով են առաջ եկել ադրբեջանական զորքերը։ Մինչև այսօր մենք հստակ պատասխանը չունեինք, թե իրականում ինչ էր տեղի ունեցել», – ԱԺ-ում հրավիրված ասուլիսին ասաց Աննա Գրիգորյանը։

Պատգամավորները տեսանյութով ցույց տվեցին, թե ինչպես են մեկ տարի շարունակ մի շարք հարցադրումներ արել, սակայն որևէ պատասխան չեն ստացել։

«Շատ անակնկալ վերջերս ստացա ԳՇ պետի պատասխանը։ ԳՇ պետի ստորագրությամբ ԱԺ գաղտնի բաժին մուտքագրվել է ինձ հասցեագրված պատասխան, և քանի որ գաղտնի բաժնում է, իրավունք չունեմ ամբողջական պատասխանը հրապարակելու։ Բայց մի բան հստակ է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Արտակ Դավթյանի ստորագրությամբ գրությունը փաստում է, որ 2020 թ. դեկտեմբերին Սյունիքում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, կամավորական խմբերը շուրջ 20 կմ ետ են քաշվել. Գորիս-Կապանի ճանապարհի 21 կմ-անոց հատվածը դարձել է Ադրբեջանի տիրապետության տակ գրավոր փաստաթղթի հիման վրա», – հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ