18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախկին վարչապետը սպեկուլյատիվ գործոն է տեսնում

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով` երկրում ստեղծված տնտեսական իրավիճակն, իհարկե, մտահոգիչ է, սակայն չի կարելի ասել` անվերահսկելի է: Այս մասին նա նշեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

‘’Խուճապը նման իրավիճակում ամենաբացասական ազդեցությունն է թողնում: Եվ երբեմն մեր նախաձեռնած կարգավորումները խուճապի արդյունքում զրոյացվում են’’,-ասաց նա: Ըստ պատգամավորի` նման իրավիճակում ԿԲ-ի քայլերը քիչ են:

”Ավելի ակտիվ միջամտությունների ու կարգավորման անհրաժեշտություն կարող է զգացվել, նաև վարչական միջամտությունների: Սա իմ կարծիքն է, բայց ենթադրում եմ, որ այն գործիքակազմը, որն իր ձեռքի տակ ունի Կենտրոնական բանկը բավարար են` իրավիճակը կառավարելի դարձնելու համար: Մի բան է ակնհայտ է, որ մենք չէինք կարող ազդել նրա վրա, որ Միացյալ Նահանգների ռեզերվների, ռեզերվային ֆոնդի,  ըստ էության ամենամսյա, նոր՝ շրջանառության մեջ մտցված  դոլարի ծավալը կրճատվել է’’:

Ըստ Հարությունյանի` գլոբալ առումով ձևավորել է դոլարի նկատմամբ պահանջարկ, ինչը օբյեկտիվ գործոն է և չէր կարող անդրադարձ չունենալ ՀՀ տնտեսության վրա:

Իսկ որ Հայաստանում 15 տոկոսի և ավելի բարձր ցուցանիշների մասին է խոսքը, ԵՄ երկրների պարագայում՝ 3-4, սա մի շարք բացատրություններ ունի, որոնցից մեկն էլ փողի արժեքն է:

ՀՀ նախկին վարչապետը սպեկուլյատիվ գործոնն էլ է ընդգծում՝ նկատի ունենալով հատկապես կտրուկ և մասնավորապես, երեկվա ու այսօրվա թռիչքները, երբ մեկ դրամը  470 դրամից դարձավ 515 դրամ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ