09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Որևէ վաստակ չունեցող Քյարամյանին պարգեւատրել են «Վաստակի համար» մեդալով. «Հրապարակ»

Արցախի քննչական կոմիտեի նախագահը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին երեկ պարգեւատրել է «Վաստակի համար» մեդալով: Ամռանն էլ Արայիկ Հարությունյանն էր ՔԿ նախագահի տեղակալ Քյարամյանին «Արիության համար» մեդալով պարգեւատրել:

Սակայն մեդալների եւ պարգեւների նշանակության բաժնում ասված է, որ «Վաստակի մեդալով» «պարգեւատրվում են ՀՀ ՔԿ՝ դատախազի, դատավորի, քննիչի կամ հետաքննիչի պաշտոնում առնվազն 10 տարի մասնագիտական ստաժ ունեցող եւ ծառայողական հաջողությունների համար պետական եւ (կամ) գերատեսչական պարգեւների արժանացած ծառայողները՝ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու եւ ՀՀ ՔԿ գործունեության ապահովման մեջ զգալի ավանդ ունենալու համար»: Իսկ 30-ամյա Քյարամյանի աշխատանքային կարիերայի մեկնարկը 2013-2014 թթ․-ից է»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ