01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լարված իրավիճակ. գործադուլ են հայտարարել երթուղայինների վարորդները

Այսօր առավոտից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցու հարակից տարածքում գործադուլ են հայտարարել 28 և 32 համարի երթուղայինների վարորդները:

՛՛Գազը թանկացել է, մեզ այլևս ձեռք չի տալիս: Մենք ժողովրդի դրության մեջ էլ ենք մտնում, չենք ուզում, որ մարշուտնին թանկանա, բայց պետք է մեր իշխանությունները հասկանան, որ նման բան չի կարող լինել և մի ելք պետք է մտածեն՛՛,-մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։

Նկատենք, որ կանգառներում արդեն կուտակումներ կան` մարդիկ չգիտեն ինչպես տեղաշարժվեն:

Վարորդները դեռ որոշում են առաջիկա անելիքը: ՛՛Երևի գնանք կառավարության մոտ նստացույց անենք: Մենք պահանջելու ենք, որ գազի թանկացման պատճառով չթանկացնեն ուղեվարձը, այլ մի ելք գտնեն և դուրս բերեն մեզ այս իրավիճակց՛՛:

Գործադուլավորները 28 և 32 համարի երթուղայինների վարորդներն են:

Նկատենք, որ ավտոգազալիցքավորման կետերում գազը թանկացել է 20-40 դրամով: ”Գազպրոմ Արմենիա”-ի մամլո խոսնակը հայտարարել է, որ գազի գինը չի վերանայվել և այն, ինչ անում են լիցքավորման կետերը՝ իրենց հետ ոչ մի կապ չունի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ