17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Լուսավոր Հայաստան»-ը չի միանա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնում է, որ խորհուրդը որոշել է չմիանալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

Ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն ավելի վաղ հայտնել էր, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն իսկ հավաքվել է, և մինչև ամսվա վերջ Հայկ Մարությանը պաշտոնանկ կարվի։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ