05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Գործընթացները պետք է սկսեն միաժամանակ և՛ Հայաստանում և՛ Արցախում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արցախում քաղաքական, հասարակական մակարդակում և պարզապես միջին վիճակագրական արցախցու համար թիվ մեկ օրակարգային հարցն անվտանգությունն է։

Յուրաքանչյուր հարց պտտվում է անվտանգության համակարգերի, Արցախի վերջնական կարգավիճակի և ապագայի նկատմամբ անորոշության համատեքստում։

Զարգացման, սոցիալական, ենթակառուցվածքային ծրագրերը կարևոր են, մարդիկ դրանց անհրաժեշտությունը զգում են, սակայն մեկ է՝ ցանկացած կարևոր որոշման հիմքում անվտանգությունն է։

Ակնհայտ է, որ կան հարցեր, որոնք միայն Հայաստանից և Արցախից չեն կապված և դրանց լուծումների հարցում հսկայական դիվանագիտական ջանքեր են պահանջվում, սակայն կան խնդիրներ, որոնց լուծումը համահայկական տիրույթում է, սակայն նույնիսկ այդ պարագայում գործուն քայլեր չեն ձեռնարկվում։

Շատ է քննարկում, թե որտեղի՞ց պետք է սկսել համակարգային լուծումները՝ Հայաստանի՞ց, թե՞ Արցախից։ Տեսակետները տարբեր են, սակայն ես ինքս կարծում եմ, որ գործընթացները պետք է սկսեն միաժամանակ և՛ Հայաստանում և՛ Արցախում։

Խորքում ամենամեծ խնդիրը կամ, այսպես ասեմ, պայքարի արդյունավետ լուծումների հիմքում գաղափարական դաշտի ճիշտ ուղենիշների սահմանումն է, եթե այս հարցը ճիշտ ձևակերպվի և հասցվի հասարակության լայն շերտերին, ապա գործընթացի հաջողությունը երաշխավորված կլինի»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ