05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Իշխանության համար մարդիկ կարևոր են միայն զորակոչվելու և պատերազմ տանելու համար. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մոտ 1 ամիս առաջ, 44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած քաղաքացի էր դիմել, ով տեղեկացրել էր իր նկատմամբ իրականացրած անարդարացի վերաբերմունքի և կամայականությունների մասին։
Ահազանգի հիման վրա գրություն էի ուղարկել պաշտպանության նախարարին, սակայն օրենքի խախտմամբ, մինչև հիմա գրությունս մնացել է անպատասխան։
Այսինքն՝ իշխանության համար մարդիկ կարևոր են միայն զորակոչվելու և պատերազմ տանելու համար, իսկ վիրավորում ստացած անձանց խնդիրը կարող է անտեսվել և օրենքի խախտմամբ մնալ անպատասխան։
Իսկ ինչո՞վ է զբաղված պաշտպանության նախարարը։ Ներքաղաքական բնույթի հաղորդագրությունների պատրաստմա՞մբ, անհետ կորածների և գերեվարվածների մասին իր իսկ գործընկերների հայտարարությունները լուռ ընդունմա՞մբ։

Գոնե հիշեք, որ պատերազմը չի ավարտվել և երկրի պաշտպանությունը նույն անտեսված մարդկանց ուսերին է»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ