29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ը ձերբակալված են

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Նրանք այս պահին ձերբակալված են և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում», – նշեց Թադևոսյանը։

Վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Հիշեցնենք, ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել 10 հայ գերի, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից՝ նոյեմբերի 16-ին։

Նրանք են.

Երիմյան Նարեկ Վոլոդյայի,

Առաքելյան Արայիկ Արշալույսի,
Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի,

Հակոբյան Գևորգ Արայիկի,

Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի,

Սարգսյան Հարութ Արամայիսի,

Մանասյան Արտյոմ Սուրենի,

Ավետիսյան Էրիկ Հունանի,

Թևոսյան Արման Արթուրի,

Հակոբյան Տիգրան Արմենի։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ