22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռազմական բլոկին որևէ լուծում տրված չէ. այս բյուջեին միայն դրա համար կարելի է դեմ քվեարկել. Տիգրան Աբրահամյան

Ըստ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի` գլխավոր խնդիրը, որը կա պետական բյուջեի ռազմական բլոկում, այն է, որ հետպատերազմյան ժամանակահատվածում հռչակված Զինված ուժերի բարեփոխումների ծրագիրն առ այս պահը դեռ չի հաստատվել:

«Ավելին, դա նույնիսկ քննարկում չի անցել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, ըստ այդմ, ԶՈՒ-ի հետ կապված պայմանական բարեփոխումները որևէ արտացոլում չունեն 2022 թվականի պետական բյուջեի նախագծում: Այսինքն՝ մենք ունենք հետպատերազմյան ժամանակահատված, ունենք աղետալի հետևանքներ, որն արտացոլված է և սահմանագծում և, առհասարակ, ԶՈՒ-ում, և անվտանգության համակարգում. մեկ տարի է՝ խոսում ենք Զինված ուժերի բարեփոխումների մասին, բայց մինչև այդժ այդ բարեփոխումները ոչ միայն առարկայական քննարկումներ չեն ստացել, որևէ ձևով այդ հայեցակարգն ընդունված չէ, բայց մենք քննարկում կամ հաստատում ենք ռազմական բյուջե: Մենք չենք էլ ձևակերպել, թե ո՞ւր ենք գնում, ի՞նչ ճանապարհով ենք գնում: Կա՞ որևէ մեկը, որը գիտի, թե մենք ինչ մոդելի ԶՈՒ ենք կառուցում, համակարգն ինչպիսի փոփոխությունների ենք ենթարկում և, ըստ այդմ, որ ուղղությամբ ենք շարժվելու», – ասաց Աբրահամյանը:

Պատգամավորը նշեց, թե պատերազմից հետո սպառազինությունների՝ ռազմական տեխնիկայի, զինամթերքի, ավտոմոբիլային պարկի կորուստ կա, և բյուջեով որևէ կետով արտացոլում չունի կորուստների վերականգնումը, մարտունակության բարձրացման, անվտանգության աստիճանի բարձրացման հետ կապված ստեղծված խնդիրները:

«Եվ այս պարագայում այս փաստաթուղթը բերել ընդունել, գոնե նվազագույնը ռազմական բյուջեի մասով եմ ասում, ուղղակի անթույլատրելի, անտրամաբանական է», – նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ նրա՝ իրականության մեջ որևէ ռեալ խնդիր չի լուծվել սահմանագծում:

«Անկախ այն հանգամանքից, թե սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանային զորքերը, Զինված ուժերի բանակային կորպուսները, պետք է տեղի ունենար արմատական փոփոխություն, պետք է տեղի ունենար վերանայումներ, որը որևէ ձևով այսօր արտացոլված չէ: Ցանկաված բարեփոխումների հիմքում մարդն է, զինվորականն է: Մենք խոսում ենք բանակի գրավչության մասին, խոսում ենք անվտանգության համակարգի վերականգնման մասին, մտեք ռազմական բյուջեում նայեք, տեսեք՝ որևէ բան արտացոլվա՞ծ է, թե՞ չէ, չկան», – նշեց Աբրահամյանը:

Նրա խոսքով` իրականության մեջ չի ձևակերպվել` ՀՀ զինված ուժերն ինչ խնդիր ունեն լուծելու, ինչ խնդիր է դրված Զինված ուժերի վրա, ինչ խնդիր է դրված զինված ուժերի վրա Արցախի հարցում, Հայաստանի մասով ինչ խնդիր է դրված:

«Հենց միայն ռազմական բլոկը հաշվի առնելով, հենց միայն տարածշրջանային սպառնալիքները հաշվի առնելով ու դրա հետ կապված որևէ լուծումներ չտրվելու մասը հաշվի առնելով` արդեն կարելի է դեմ քվեարկել այս բյուջեին ու որևէ բան չքննարկել», – հավելեց Տիգրան Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ