09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սուտ ասելը, ինչ դուրս է եկել, Արսեն Թորոսյանը նեղություն չի քաշում. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից հնչեցրեց Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ստերը:

«Երբ Արսեն Թորոսյանը կորոնավարակի պիկի ժամանակ հեգնում էր ու ասում՝ «ես հիմա վարակված եմ ու հիմա բոլորիդ վարակելու եմ», նաև հայտարարում էր՝ «կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չէ», դրա հետևանքով մենք այսօրվա դրությամբ ունենք 7669 մահ», – հայտարարեց Թովմասյանը:

Նա նշեց, թե այս վիճակագրական տվյալները, որ ամփոփվել են Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ, տեղի են ունեցել մեծագույն սխալների հետևանքով:

«Վիճակագրական կոմիտեի ու Առողջապահության նախարարության տված մահվան տվյալները իրար հակասում են: Պարոն Թորոսյանը խոսում է ստելու մասին,նայում եմ հայելու մեջ, իհարկե, այն ծուռ հայելիների թագավորության, որ ստեղծել եք, բայց, ամեն դեպքում, սուտ ասելը, ինչ դուրս է եկել, Արսեն Թորոսյանը նեղություն չի քաշում», – ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ