23 Հունվարի, Կիրակի, 2022
KFC

Մի ստահակ, մի թերուս սրիկա եկավ ու քանդեց մի ամբողջ բանակի երազանքը․ Մարգարիտ Եսայան

17963_s
ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Մահվան եւ կյանքի գրկախառնված այս ժամանակներում մահը հաղթում է…
 
Մահը բերվեց թավշյա ժապավեններով, դըփ-հուն ազդարարեց չարագուշակ վերջի սկիզբը․․։ Չնկատելով ոչինչ, տրվեցիք խելահեղ խնջույքին։ Մեռնելու չափ դժվար դարձավ կյանքը։ Ուրախությունը ամոթխած ու մոլոր կծկվեց մի անկյունում։ Արեւը մրսեց, իսկ երկինքը մթնեց․․․։
Տղաների հոգեհանգիստ ու հուղարկավորություն, տղերքի՝ Աստծո պատկերով եւ Քրիստոսի նմանությամբ․․Մեկ տարի առաջ սպանված, զոհված, ինչ-որ անհայտ տեղերում իբր թաղված եւ մեկ տարի հետո, չգիտես ինչը եւ ինչպես ծնողներին եւ հարազատներին հանձնված դիեր․․․։Զարհուրե՞լի ․․դժոխա՞յին․․․Հա, ճիշտ եք․․ե՞ւ․․։Իսկ մտածե՞լ եք, թե որտեղ էին տղերքի հոգինե՞րը․․․․Ո՞ւր էին էս լույս զոհերի հոգիները մեկ տարի շարունակ․․․Թափառում էին, խենթանում, այցելում էին իրենց մայրերին, հարազատներին, սիրած աղջիկներին, երեխաներին․․․Գալիս էին անձայն, երազի պես, զեփյուռի պես անձայն․․։Նայում էին մայրերի աչքերին, ոչինչ չասելով հեռանում․․․Պատկերացնո՞ւմ եք անցած տասներկու ամիսներին երկնքում,կամ՝ զուգահեռ մի աշխարհում ինչեր էին կատարվում, պատկերացնո՞ւմ եք, տղերքի հոգիները ինչ էին զգում մեկ տարի շարունակ․․Չեք կարող պատկերացնել․․․Որովհետեւ դուք մեռածների մեջ եք նրանց որոնել․․։
 
Մինչդեռ նրանց հոգիները անմահների մեջ են․․․․։Անմահների․․․Յուրաքանչյուրը սա կհասկանա մահից հետո։
Իսկ մինչ այդ լավ կլինի լռել ու լսել, թե ինչ են մեզնից պահանջում տղերքի հոգիները, դեռ թափառող, դեռ անհանգիստ, դեռ հանգրված չգտած սուրբ հոգիները․․․։
Այսօր Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տղերքի հոգեհանգիստն էր…Լույս հոգիների հոգեհանգիստը։Չգիտեմ՝ հանգստացա՞ն, չգիտեմ՝ կհանգստանա՞ն։
Իսկ Սպարապետը երբ երազեց եւ սկսեց այդքան մեծ եկեղեցու կառուցումը, չէր կարող պատկերացնել, որ իր զինվորների անթաղ մարմինները մի օր կդրվեն այդ տաճարում…
Վազգենը երազում էր այդ տաճարում հաղթանակներ նշել եւ Սուրբ ծնունդներ․․․Ու մի ստահակ, մի թերուս սրիկա եկավ ու քանդեց մի ամբողջ բանակի երազանքը, Սպարապետի երազանքը․․․․։Մի ամբողջ հայ ժողովրդի երազանքը։ Ե՞ւ․․․․․
 
Մնացյալը լռություն է․․․»:
KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ