11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Երրորդ նախագահի ելույթը արժանապատվության վերականգման հույս ներշնչեց դավաճանների ու թշնամու կողմից տրորված մեր հասարակության մեջ․ Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Միջկուսակցական կոնֆերանսի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթը կարծես պետության շունչ վերադարձրեց դավաճանների ու թշնամու կողմից կողոպտված ու անտերության մատնված մեր հողակտորին:
Երրորդ նախագահի ելույթը արժանապատվության վերականգման հույս ներշնչեց դավաճանների ու թշնամու կողմից տրորված մեր հասարակության մեջ:
 
Բոլոր պարբերությունները իրենց բազմաբովանդակության մեջ հուշում են: Եթե նույնիսկ աշխարհը կոնսենսուս ունենա Հայաստանը վերացնելու դավաճանի ու թշնամու ձեռքով` միևնույն է իմացեք` Հայաստանի համար մինչև վերջ անձնվիրաբար պայքարողներ կան:
 
Ու ամեն անգամ, երբ դավաճանների ու մեր պետության թշնամիների ստոր տեխնոլոգիաների բեռից այլևս պայքարի ուժ չի մնա, կարդանք նախագահի այս ելույթը: Մեզ գտնենք այդ տողերի հասցեատերերի ցանկում ու համոզված ասենք, որ մենք էլ ենք այն մարդկանց շարքում, ովքեր հանուն մեր Հայաստանի և Արցախի պատրաստ են պայքարելու»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ