07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լավրովը հեգնանքով է մեկնաբանել «Թյուրքական աշխարհի» քարտեզը, որը նվիրել են Էրդողանին

Ռուսաստանը նույնպես կարող է աշխարհի քարտեզը ներկել տարբեր գույներով ՝ «ցեղակիցների» բնակության արեալին համապատասխան: Այդ դեպքում այդ գույները կզբաղեցնեն աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ափսոսանք էր հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզի վրա, որը նվիրել են Էրդողանին, չկա մեծ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում, որը պատմականորեն ՌԴ-ում է գտնվում՝ Ալթայում:

Հիշեցնենք, որ Էրդողանին վերոհիշյալ քարտեզը  նվիրել է Թուրքիայի ազգային շարժում (ԱՇԿ) ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։ 

«Թյուրքական աշխարհում», ըստ Բահչելիի, մտնում են Ռուսաստանի հարավի շրջանների մի մասը, Արեւելյան Սիբիրը, ինչպես նաեւ Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի եւ Իրանի տարածքների մի մասը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ