21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սոչիում կնքված հայտարարության մեջ չգտա գոնե մեկ կետ, որը բխի ՀՀ շահերից․ Հայկ Մամիջանյան

Սոչիում կնքված հայտարարության մեջ չգտա գոնե մեկ կետ, որը բխի ՀՀ շահերից: Հայտարարության մեջ ռազմագերիների վերադարձի ժամկետների, Արցախի հիմնախնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների տիրույթում լինելու, Արցախի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի մասին որևէ հիշատակում չկա: Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյան անունով միջազգային խաղացող, բանակցող գոյություն չունի․ նա չի բանակցում, բանակցային սեղանի տակ է, իրականում տեղ չունի սեղանի շուրջ, 24news.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Սոչիում կայացած եռակողմ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներին։

 

Ըստ պատգամավորի՝ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, նաև խոսքը եռակողմ հանդիպման հանրային հատվածում, միայն մեկ նպատակ է հետապնդում․ սեփական իշխանության պահպանում։

«Նա կառչած է իր աթոռից և ինչ անում է, անում է հանրային լսարանի համար։ Նրա հայտարարություններն ու պաշտոնական դիրքորոշումն իրար հետ կապ չունեն։ Այսինքն, նրա իբրև պահանջատիրությունը տեղ չի գտնում որևէ պաշտոնական հայտարարության մեջ», – նշել է Մամիջանյանը։

Այն իրավիճակում, որում այսօր Հայաստանն է, պատգամավորի կարծիքով, սահմանազատման և սահմանագծման գործընթացին անցնելը հղի է բազմաթիվ վտանգներով։

«Փաշինյանի խունտան փորձում է անցնել այդ գործընթացին ուժի սպառնալիքի, իսկ որոշ դեպքերում՝ ուժի բացահայտ կիրառման պայմաններում։ Այդ գործընթացը ենթադրում է կողմերի միջև խնդիրների բացակայություն, դիվանագիտական հարաբերությունների առկայություն։ Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, և դա դեռ մի կողմ․ արդյոք զրո խնդիր ունենք Ադրբեջանի հետ», – ընդգծել է Մամիջանյանը։

 Գործող իշխանության գործելաոճը, ըստ նրա, հուշում է, որ Արցախի հիմնախնդիրը սահմանագծման ու սահմանազատման գործընթացից դուրս որպես առանձին հարց է դիտարկվում, իսկ այս դեպքում հարկավոր է շատ հմուտ բանակցող լինել՝ վերահաստատելու և պնդելու, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը բաց է մնում, դրա մանդատը տրված է ԵԱՀԿ ՄԽ-ին, իսկ գործընթացը պետք է տեղի ունենա 3 հիմնարար սկզբունքի կիրառմամբ, որոնք իրար չեն հակասում։

«Քանի որ դա չի արվում և գործող իշխանություններին էլ հմուտ բանակցող անվանել հնարավոր չէ, ստացվում է, որ պարզապես փորձ է արվում ԼՂ հիմնախնդիրը դուրս բերել օրակարգից, այսինքն՝ շարունակել ադրբեջանական այն հռետորաբանությունը, թե «ԼՂ հիմնախնդիր գոյություն չունի», մեծագույն սխալ է», – ասել է Մամիջանյանը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ