12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սրանց խոստացած անփառունակ ապագան էլ սա է․ Տիգրան Աբրահամյան

Նույնիսկ վերջին ադրբեջանական ագրեսիայից, կորցրած տարածքներից ու 32 գերեվարվածների և 6 զոհերի միջադեպից հետո էլ իշխանությունը չսթափվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հենց իրադրությունը կայունացավ, իշխանությունը կրկին կենտրոնացել է իր իշխանության ամրապնդմանն ուղղված գործողություններին։

Սրանց նպատակը ոչ թե նոր ագրեսիան կանխելն է, այլ յուրաքանչյուր դեպքում պատասխանատու «նշանակելը»։

Մի դեպքում դա զինվորն է, մյուսում՝ հրամանատարը, իսկ ընդդիմությունը բոլոր դեպքերում մշտական «պատասխանատու է»։

Թրենդային «մեղավորներից» ՌԴ-ն, որի «մեղսակցությունը» ըստ անհրաժեշտության օգտագործվում է, իսկ ՀԱՊԿ-ին «կախաղանային դաշտ» բերելն արդեն մոդայիկ էլ չէ։

Մարտական դիրքերը պատշաճ կահավորվածության և տեխնիկական հագեցվածության մակարդակի բերելու ու հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար լուրջ ռեսուրս չի դրվում, իսկ  տեղեկատվական ահաբեկչության և բռնաճնշումների պետական մեքենայի համար գումարներ միշտ էլ գտնվում են։

Սրանց խոստացած անփառունակ ապագան էլ սա է»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ