05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օմիկրոն՝ կորոնավիրուսի նոր տարբերակ, որն ունի մուտացման և վարակման բարձր ցուցիչներ. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մինչ աշխարհը կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքների շրջանում է մնացել, այդ ընթացքում առաջանում են նոր մուտացիաներ։
 
Օմիկրոն՝ կորոնավիրուսի նոր տարբերակ, որն ունի մուտացման և վարակման բարձր ցուցիչներ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների կանխարգելման եվրոպական կենտրոնը զգուշացնում եմ, որ հարավաֆրիկյան երկրներում տարածված կորոնավիրուսի այս տեսակի վարակը գրանցվել է արդեն  Բելգիայում և կարճ ժամանակ անց կարող է սփռվել ողջ Եվրոպայում։
Այս պահին հայտնի է, որ Օմիկրոնը կորոնավիրուսի մինչ այս եղած ամենածանր մուտացիան է։ Գիտնականները կարծում են, որ առկա պատվաստանյութերը ի զորու կլինեն ազդեցություն ունենալ նաև այս մուտացիայի պարագայում։ Սակայն զգուշավորությունն այս անգամ ավելի բարձր մակարդակի է։ Եվրոպայում գրանցված մի քանի դեպքերից հետո վերագործարկվել են բոլոր սահմանափակումները կապված փոխադրումների հետ այն երկրներից որտեղ Օմիկրոնի ակտիվ վարակի շրջան է։
 
Հ.Գ. Մուտացիաները արագ տեղի է ունենում այն երկրներում, որտեղ պաատվաստվածների թիվը շատ քիչ է։ Պատվաստումը այսօր հայտնի միակ միջոցն է պանդեմիայի դեմ պայքարի և մուտացիաների շղթան կոտրելու համար»։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ