01 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առանց փողոցի Ազգային ժողովը որևիցե հարց լուծել չի կարող. Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե ողջունում է ընդդիմադիրների շարժումը։

Նրա խոսքով՝ պետք է հստակ խնդիր դնել ու ծրագիր ունենալ:

«Պետք է նաև ղեկավար մարմին լինի, թե չէ քաոսային շարժում է», – ասաց նա։ Մանուկյանը նշեց, թե փողոց դուրս գալու իր նախկին հայտարարություններն ուժի մեջ են։

«Առանց փողոցի Ազգային ժողովը որևիցե հարց լուծել չի կարող։ Ազգային ժողովը կարող է հարցը ներկայացնել միջազգային հանրությանը։ Երբ փողոցը հարցերը դե ֆակտո բերի իշխանության, ԱԺ-ն կարող է դա ձևակերպել, բայց ԱԺ-ն չի կարող խնդիրները լուծել։ Ազգային ժողովում բանավեճերից օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը», – ասաց Մանուկյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ