24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Այսօր հրապարակ ենք հրավիրում մեզանից խելացիներին, կարողներին ու «չկառավարվողներին»». Կարին Տոնոյան

«Ազատագրական շարժման» մասնակից, 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր հրապարակ ենք հրավիրում մեզանից խելացիներին, կարողներին ու «չկառավարվողներին»։
Զարմանալի իմ հայ ժողովուրդ… ինչ հեշտ է, չէ՞, նստել տանը և փիլիսոփայել, թե ով ում կողմից է կառավարվում, ով ում գրպանի խոսնակն է, ինչն ենք սխալ անում, ինչը՝ ոչ…

Եթե դուք այդքան լավ գիտեք, որն է ճիշտը, ապա դուրս եկեք՝ մենք միանանք ձեզ, դուք ձեզ գոնե վստահո՞ւմ եք, բա որ մեզ այդքան չեք վստահում, բա ինչու եք մեզ թողել հրապարակը, դուրս եկեք ինքներդ պաշտպանեք Հայրենիքը, մեր նման «կառավարվողներին» չեզոքացրեք, բա ուր եք տաք տանը նստել փիլիսոփայում միայն։

Կուզեի տեսնել այն ուժը կամ այն մարդուն, որը կկարողանա կռավարել ինձ։

Հրապարակավ հայտարարում եմ՝ ինձ չի հետաքրքրում, թե ով է իմ կողքին կանգնածն այս պահին, ինձ հետաքրքրում է իմ ազգային պետականության շահը, որն այսօր վաճառքի են հանել… ինձ հետաքրքրում է հրապարակում 10,20,30 ու 40 հազար մարդ տեսնելը, որով միայն մենք կկարողանանք ազատվել այս չարիքներից..․

Իսկ եթե որևէ մեկը կարող է դա անել, ես միայն կծառայեմ նրան… դե, հրապարակը ձեզ է սպասում, խնդրում եմ կարողներ դուրս եկեք…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ