18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Սիսիանի մոտակայքում Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսել’ մտնելով ՀՀ տարածք». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիսիանի մոտակայքում Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսել’ մտնելով ՀՀ տարածք։ Թշնամին ավելի ու ավելի է խորացնում ճնշումը հայ հանրության նկատմամբ, որ վերջապես համաձայնենք միջանցք տալ։

Շեշտում եմ հայ հանրության, ոչ թե ՀՀ քաղաքական իշխանության, քանի որ փաշինյանական ռեժիմը վաղուց մտել է այդ գործարքի մեջ, ուղղակի լավ է հասկանում, եթե հիմա տա միջանցքը, հայ հանրությունը միանգամից ոտնատակ կտա այդ ազգուրացներին։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողքին չկա մի մարդ, որ մարդկային հասկանալի լեզվով բացատրի’ դուք ձախողել եք, դուք թույլ եք և անսկզբունք։ Ամենակարևորը’ դուք հայ չեք։ Գնացեք էլի, գնացեք, թողեք մենք երկիրը ոտքի հանենք»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ