23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գորիս-Կապան ճանապարհը, հնարավոր է, օգտագործեն նաև Ադրբեջանի քաղաքացիները, մենք էլ համապատասխան քաղաքականություն կիրականացնենք․ ԱԽ քարտուղար

«Եթե դուք հետևեիք մեր բոլոր հայտարարություններին՝ սկսած նոյեմբերի 9-ից, կարծում եմ, այդպիսի հարց չպետք է առաջանար», – լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ կառավարությունը հանրությանը չի տեղեկացրել Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելու մասին։

Նա բացատրեց նաև, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր, որ դրա այլընտրանքը «միջանցքային տրամաբանությունը» պետք է լիներ։

«ՀՀ քաղաքացիները այդ ճանապարհն օգտագործում էին, օրինակ, Գորիսից Կապան գնալու համար, և այդ ճանապարհի օգտագործումը Ադրբեջանի կողմից շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են նույն տրամաբանությամբ ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի։ Մեզ համար սա անընդունելի է եղել և մենք, բնականաբար, առաջնահերթություն ենք համարել միջանցքային տրամաբանության մեջ չունենալ որևէ գործարք», – ասաց նա։

Գրիգորյանը նշեց նաև, թե ինչու է հայկական կողմն էլ իր սահմանային մաքսակետերը տեղադրում Գորիս-Կապան ճանապարհին։

«Դա հակակշռի համար չէ, դա ընդհանուր տրամաբանությունն է։ Քաղաքականությունը, որը Ադրբեջանը վարում է, այսինքն՝ մաքսակետեր տեղադրելով և գանձումներ կատարելով, հնարավոր այդ ճանապարհները նաև Ադրբեջանի քաղաքացիների կողմից օգտագործելու դեպքում մենք նույնպես համապատասխան քաղաքականություն ենք իրականացնելու», – ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ