23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե մեր հայրենի կառավարությունը մեզ չի ընդունում որպես փախստական, մեր վերադարձն ինչպե՞ս է լինելու՝ ըստ եռակողմ համաձայնագրի․ Արցախի օկուպացված շրջանների բնակիչներ

Արցախի օկուպացված շրջանների՝ Հադրութի, Շուշիի բնակիչները Հայաստանի կառավարությունից պահանջում են իրենց փախստականի կարգավիճակ տալ, որպեսզի կարողանան հետամուտ լինել իրենց իրավունքներին։

«Մեկ տարի առաջ ստորագրվել է եռակողմ համաձայնագիր, որն ընդունելի չէ ժողովրդի համար, բայց եթե առաջնորդվում ենք դրա կետերով, ապա այնտեղ նշված է փախստականների վերադարձ։ Հիմա եթե մեր հայրենի կառավարությունը մեզ չի ընդունում որպես փախստական, ապա վերադարձն ինչպե՞ս է լինելու։ Պայմանագրում գրված է փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձ։ Ոչ մի կարգավիճակ մեզ տրված չէ», – ասաց Հանրապետության հրապարակից մեկնարկած և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ շարունակվող ակցիայի մասնակիցներից Շուշիի բնակիչ Աշոտ Հարությունյանը։
«Հայրենի կառավարությունից հույսներս կտրել ենք, դիմում ենք օտար երկրների դեսպանատներին, արտասահմանյան կազմակերպություններին», – նշեցին ակցիայի մասնակիցները։

Նրանք բարձրաձայնեցին նաև Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության անհնարինության հարցը։

«Մենք մեր պայքարով աշխարհին ենք դիմում, որ այսպիսի մարդասպան քաղաքականություն է վարում Ադրբեջանը։ Ալիևն ասում է՝ մենք խաղաղություն ենք ուզում, բայց ո՞րն է ձեր խաղաղությունը, երբ մենք ամեն շաբաթ զոհեր ենք ունենում Արցախում ու Հայաստանի սահմաններում։ Թուրքի հետ բարեկամությունը հնարավոր չէ։ Պատմությունը ցույց է տվել՝ թուրքի հետ խաղաղություն չի լինում։ Քաղաքական առումով իրար ասում են՝ մենք բարեկամներ պիտի դառնանք, երևի այդ խաղն է գնում, իրականում այդ ասողներն էլ գիտեն, որ դա անհնար է», – ասաց Հադրութի բնակիչ Իրա Թամրազյանը։

Արցախի օկուպացված շրջանների բնակիչները բարձրաձայնում են նաև իրենց սոցիալական խնդիրների մասին։ Դրանք ևս լուծված չեն։ Իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հերթական նամակը նրանք հանձնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, սպասելու են պատասխանի։ Դեսպանատնից հայտնեցին, որ նախորդ նամակն արդեն Փարիզում է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ