«Մուրացան» հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 7 բալիկ թթվածնակախյալ է. Մուրադյան
Վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք, Facebook-ում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին, և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց՝ պայքարը շարունակում ենք:
Տեղեկացնեմ, որ ներկա պահին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։