18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Դիվանագիտական սկանդալ․ «Հրապարակ»

«ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում սեւով ապիտակի վրա գրված է, որ ԱՄՆ-ն Հայաստանի կարեւորագույն գործընկերն է: Ոչ թե կարեւոր գործընկերներից մեկը, այլ հենց կարեւորագույնը:

Այսինքն` Ռուսաստանը չէ մեր ռազմավարական գործընկերը, Իրանը չէ, Վրաստանն ու Ֆրանսիան էլ չեն, հենց ԱՄՆ-ն է: Նման խայտառակ ձեւակերպումը, իհարկե, կա՛մ ոչ կոմպետենտության հետեւանք է, կա՛մ էլ հատուկ արված սադրանք` Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ:

Երկու դեպքում էլ սա դիվանագիտական սկանդալ է: ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ էջի ադմինիստրացիայով զբաղվում է հենց դեսպանությունը, եւ նման ձեւակերպումը հենց դեսպանությունն է տվել»:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ