Հայաստանի ու Աղվանքի սահմանը ՝ Կուր գետն է. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի ու Աղվանքի սահմանը ՝ Կուր գետն է։
Դա են վկայում Ստրաբոնը,Պլինիոս Ավագը,Պլուտարքոսը եւ Կլավդիոս Պտղոմեոսը։
Դա անհերքելի փաստ է։ Հետեւաբար Արցախում եւ Ուտիքում զուտ հայկական հոգեւոր հուշարձանների վերագրումը «աղվանականի»՝ կատարյալ տգիտության ու պատմության միտումնավոր խեղաթյուրման արդյունք է,անկախ նրանից,թե այդ հիմար ու հակահայկական «թեզն» ինչ ազգության ու ինչ կառույցի ներկայացուցիչ է արտաբերում։
Եվ Դադիվանքը ,եւ Ամարասը,եւ Ծիծեռնավանքը,եւ Գանձասարը,եւ Շուշիի Սուրբ Ամենափրկիչը հայ ժողովրդը հոգեւոր կենտրոններն են եղել ի սկզբանե եւ պետք է շարունակեն մնան այդպիսին։
Հ.Գ. • „Այժմ կթվարկվեն Արմենիային սահմանակից մարզերի բնակիչները. ամբողջ հարթավայրը՝ սկսած Կուր գետից, բնակեցնում են ալբանների ցեղերը, իսկ ապա՝ իբերները, որոնք առաջիններից բաժանված են Օլազանոս [Ալազան] գետոց, որը հոսում է Կովկասյան լեռներից դեպի Կուրը“ … » («Բնական Պատմություն», գիրք VI, 28-29, ռուսերեն լեզվով).
• «ալբանացիների ցեղը, որը բնակվում է կովկասյան լեռներով, հասնում է, ինչպես ասվել է, մինչև Կուր գետը» («Բնական Պատմություն», գիրք VI, 39, ռուսերեն լեզվով).
• «Եվ այսպես, Մեծ Հայքը սահման ունի մինչև Ադիաբենեն, բաժանված լինելով նրանից լայն լեռնաշղթայով, … իսկ ձախ կողմում ձգվում է մինչև Կուր գետը» («Բնական Պատմություն», գիրք VI, 9, ռուսերեն լեզվով).
• «առաջնակողմի մնացած (մասում), որը ձգվում է մինչև Կասպից ծով, գտնվում է Ատրպատականը,որը բաժանված է Արմենիայից Արաքս գետով՝ Ուտիքի կողմից» («Բնական Պատմություն», գիրք VI, 42, գիրք։
Պլինիոս Ավագ,22 -79թթ,Հին հռոմեական հեղինակ»։