07 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Կեղծ դիպլոմ ներկայացրած նախկին փոխմարզպետը Փաշինյանի ձեռամբ վերանշանակվեց․ Yerkir.am

962473C4-CBDB-48DC-991C-5979D03B0BA0

Yerkir.am-ը գրում է․ Հոկտեմբերի 26-ին Փաշինյանը որոշել է Վահան Զարոյանին նշանակել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

Առաջին հայացքից սովորական այս նշանակումը, սակայն, իրականում վարչապետի աթոռին կառչածի հերթական խայտառակ որոշումն է, քայլ, որը և՛  տրամաբանությունից դուրս է, և՛ զավեշտալի:

Բանն այն է, որ կարկառուն նիկոլական Վահան Զարոյանն առաջին անգամը չէ, որ փոխմարզպետ է նշանակվում իր շեֆի ձեռամբ. նա այդ նույն «առաջնորդի» կողմից նույն պաշտոնին էր նշանակվել նաև 2018 թ. հունիսի 27-ին և շուրջ 3,5 ամիս անց՝ 2018 թ. հոկտեմբերի 16-ին, ազատվել էր աշխատանքից: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «կարկառուն հեղափոխականը» փոխմարզպետի պաշտոնում նշանակվելու համար դիպլոմ էր կեղծել, ինչի բացահայտվելուց հետո շեֆը ստիպված էր նույն ձեռքով ստորագրել նրա ազատման հրամանը:

Վահան Զարոյանի նկատմամբ նշված փաստի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է՝ համաներման  հիմքով։ Չի բացառվում, որ նրան հեշտությամբ և կարճ ժամանակում ներել են կարկառուն նիկոլական լինելու համար:

Հիշեցնենք՝ Վահան Զարոյանն աչքի էր ընկել շեֆին մատուցած այլ ծառայություններով. նա 2019 թ. «հերոսական» պայքար էր մղել նաև ՀՀ 2-րդ նախագահի դեմ՝ ընդգրկվելով նրա դեմ ցույց իրականացնողների շարքերում:  Այնուհետև նա բախտը փորձել էր Վարդենիսի քաղաքապետի ընտրություններում, բայց այստեղ էլ չէր հաջողել՝ հավաքելով ընդամենը 504 ձայն և փառքի դափնիները զիջելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցի Արամ Մելքոնյանին:  

Այդուհանդերձ, չուրանալով Վահան Զարոյանի՝ հայրենիքին, ներողություն, հայրենիքը օրը ցերեկով թշնամուն զիջող «առաջնորդին» մատուցած ծառայությունները, Փաշինյանը, նրան փորձեց նաև պատգամավոր դարձնել: Արդյունքում՝ անդիպլոմավոր վարդենիսցին, որին իշխող վարչախումբը մինչ այդ հասցրել էր խցկել ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ որպես իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության խորհրդական, զբաղեցրեց 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՔՊ կուսակցության ցուցակի 104-րդ համարը: Ինչպես տեսանք, Զարոյանի բախտն այստեղ էլ չբերեց, և  ընտրությունների արդյունքում նա այդպես էլ չդարձավ երեսփոխան:

Նշված ոդիսականի ավարտին՝ Փաշինյանը, առաջնորդվելով «Պոլի փայտ լինի, բայց մերոնցական լինի» ՀՀՇ-ական հայտնի կարգախոսով, Վահան Զարոյանին վերստին նշանակեց իր հին պաշտոնին՝ Գեղարքունիքի փոխմարզպետ:

Փաշինյանը կեղծված դիպլոմի պատճառով Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից ազատեց Վահան Զարոյանին, 3 տարի անց նույն Փաշինյանը Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնին նշանակեց այդ նույն Վահան Զարոյանին:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ