Նիկոլ Փաշինյանն օրենքի խախտմամբ չի պատասխանել նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ հարցերիս, փոխարենը ԱԳ նախարարն է «պատասխանել». Տիգրան Աբրահամյան
Սեպտեմբերի 27-ին, Հայաստանի ու Արցախի համար մեծ կարևորություն ներկայացնող խնդրի վերաբերյալ պաշտոնական գրություն էի ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ ուղղելով մի խումբ հարցադրումներ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Օրենքի խախտմամբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել, ավելի ուշ՝ հոկտեմբերի 25-ին, պատասխանել է ԱԳ նախարարը, որը շատ պայմանական կարելի է «պատասխան» համարել։
Հարցադրումս հետևյալն էր.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Արցախի հարցով պաշտոնական Բաքվի հետ բանակցությունները վերսկսելու, իսկ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ խոսել սպառնալիքի ու շանտաժի լեզվով, ապա անհրաժեշտություն է առաջանում մեկնաբանություն ստանալ հետևյալ հարցադրումների շուրջ։
1․ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, 2020 թ. դեկտեմբերի երկրորդ կեսին, ՀՀ իշխանությունների քաղաքական որոշմամբ, հայկական զորքերը դուրս են բերվել Կովսականի և Սանասարի շրջաններից՝ դրանով անմիջականորեն վտանգելով նաև Սյունիքի անվտանգությունը:
Դրա արդյունքում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի երկու հատված գտնվում է ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո, իսկ ճանապարհի մի շարք տեղամասերի հարակից հատվածներում ադրբեջանական զորքեր են տեղակայվել։ Հայկական զորքերի դուրս բերման արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ է անցել նաև Կապան-Ճակատեն ճանապարհի մի մասը։
Քանի որ զորքերի դուրս բերումն այդ շրջաններից ուղղակիորեն հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին, ըստ որի կողմերը «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», ապա հարցադրումներս հետևյալն են՝
1. Եթե այդ քայլն արվել է Ադրբեջանի սպառնալիքի ներքո, ապա ի՞նչ քայլեր են կատարել ՀՀ իշխանությունները 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետին համապատասխան նման քայլից խուսափելու համար:
Քանի որ զորքերի դուրս բերումն այդ շրջաններից ուղղակիորեն հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին, ըստ որի կողմերը «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», ապա հարցադրումներս հետևյալն են՝
1. Եթե այդ քայլն արվել է Ադրբեջանի սպառնալիքի ներքո, ապա ի՞նչ քայլեր են կատարել ՀՀ իշխանությունները 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետին համապատասխան նման քայլից խուսափելու համար:
2. Արդյո՞ք ՀՀ իշխանությունները այդ հարցով դիմել են ՌԴ-ին որպես հայտարարության 3-րդ կողմի, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների: Եթե այո, ապա ինչ պատասխաններ են ստացվել։
3. Ըստ ՀՀ վարչապետի, զորքերի դուրսբերումը եղել է «բանավոր ըմբռնման» արդյունք: Ե՞րբ է ձեռք բերվել այդ «բանավոր ըմբռնումը» և ի՞նչ պատճառով է այն բանավոր եղել: Ովքե՞ր են եղել այդ «բանավոր ըմբռնման» կողմերը: Արդյո՞ք, ըստ կառավարության, «բանավոր ըմբռնումը» կարող էր իրավական հիմք հանդիսանալ զորքերի դուրսբերման համար: Եթե եղել է միայն «բանավոր ըմբռնում», ապա ե՞րբ և ո՞վ է կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ զորքերի դուրսբերման ժամկետի և հետքաշման գծի վերաբերյալ: Եղել է միայն «բանավոր ըմբռնում», թե՞ եղել է նաև գրավոր համաձայնագիր:
4. ՀՀ իշխանությունները բազմիցս հերքել են այդ հարցով որևէ գրավոր փաստաթղթի առկայությունը, չնայած մամուլում բազմիցս շրջանառվել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին ռուսական սահմանապահ ուժերի սպայի կողմից Սյունիքում 2021 թ. փետրվարին հանձնված փաստաթղթի տեքստը: Կա՞ արդյոք նման փաստաթուղթ:
ա. Եթե այո՝ ապա
բ) Ե՞րբ են տեղի ունեցել այդ փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները:
գ) Ի՞նչ մակարդակով են տեղի ունեցել բանակցությունները, ովքե՞ր են բանակցել հայկական կողմից:
դ) Ո՞վ է ստորագրել հայկական կողմից այդ փաստաթուղթը և ի՞նչ լիազորագրի հիման վրա:
ե) Ի՞նչ կարգով է այն ուժի մեջ մտել: Ինչո՞ւ այն չի վավերացվել Միջազգային պայմանագրերի մասին օրենքով սահմանված կարգով:
զ) Ինչո՞ւ այն չի հրապարակվել:
բ) Ե՞րբ են տեղի ունեցել այդ փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները:
գ) Ի՞նչ մակարդակով են տեղի ունեցել բանակցությունները, ովքե՞ր են բանակցել հայկական կողմից:
դ) Ո՞վ է ստորագրել հայկական կողմից այդ փաստաթուղթը և ի՞նչ լիազորագրի հիման վրա:
ե) Ի՞նչ կարգով է այն ուժի մեջ մտել: Ինչո՞ւ այն չի վավերացվել Միջազգային պայմանագրերի մասին օրենքով սահմանված կարգով:
զ) Ինչո՞ւ այն չի հրապարակվել:
5. Ըստ մամուլում հրապարակված փաստաթղթի 2-րդ կետի, Գորիս-Դավիթ-Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհների նշված կորդինատներով ճանապարհային հատվածներում անձանց, ավտոմեքենաների և ապրանքների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայկական տարածքում, իսկ Ադրբեջանական Հանրապետության պետական սահմանային ծառայությունը՝ ադրբեջանական տարածքում, տեղադրում են սահմանային ուղեկալներ:
ա) Ի՞նչն է հիմք հանդիսացել հենց նշված կոորդինատներն ամրագրելու համար:
բ) Արդյո՞ք ՀՀ իշխանությունները «ադրբեջանական տարածքում» արտահայտությունը համարում են որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք:
գ) Եթե այո, ապա որն է նման ճանաչման անհրաժեշտությունը և իրավական հիմքը:
բ) Արդյո՞ք ՀՀ իշխանությունները «ադրբեջանական տարածքում» արտահայտությունը համարում են որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք:
գ) Եթե այո, ապա որն է նման ճանաչման անհրաժեշտությունը և իրավական հիմքը:
դ) Ինչո՞ւ է փաստաթղթի բուն տեքստում Կապան տեղանունը ադրբեջանական ձևով տառադարձվել: Կարելի՞ է ենթադրել, որ հայկական կողմը նախագծի մշակմանը չի մասնակցել, այլ միայն վերապահում է արել այնտեղ, որտեղ դա չանել չէր կարող։
Խնդրում եմ, որպեսզի գրությանը պատասխանելիս յուրաքանչյուր հարցին անդրադառնաք առանձին։
ԱԳ նախարարի ոչինչ չասող, իրավիճակը խճճող և խնդրի վտանգավորությունը քողարկող պատասխանը ստորև՝
«Ի պատասխան Ձեր՝ ՀՀ վարչապետին ուղղված սեպտեմբերի 27-ի թիվ N 107/4275-2021 գրավոր հարցման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պատգամավորի գրավոր հարցմանը պատասխանելու վերաբերյալ, հայտնում ենք, որ սեպտեմբերի 15-ին կառավարության անդամների հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի խնդրին՝ ներկայացնելով նաև հայկական կողմի դիրքորոշումը և մոտեցումները խնդրի առնչությամբ (տես http://www.youtube.com/watch?v=Cxlyzmrm8Xo… հղումով):
Ինչ վերաբերում է նշված ճանապարհահատվածի շուրջ բանավոր ըմբռնման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը, Ձեր կողմից հիշատակվող հարցազրույցում վարչապետի կողմից հանգամանորեն ներկայացվել է այն համատեքստը և տվյալ պահին ի հայտ եկած այն անվտանգային իրողությունները, որոնց առկայության պարագայում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի միջև ձեռք է բերվել նման պայմանավորվածություն», – գրել է Տիգրան Աբրահամյանը։