09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Անհայտ անձինք քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը

Հոկտեմբերի 23-ին, անհայտ անձինք քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը, ինչի հետևանքով կոտրվել էր էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին։ Բարեբախտաբար ուղևորներից ոչ ոք չի տուժել։

ՀԿԵ-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան հատվածում: Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցները, իրավապահ մարմինների հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկում հարձակվողին հայտնաբերելու ուղղությամբ:

Ընկերությունը կրկին զգուշացնում է քաղաքացիներին երկաթուղու երթևեկության անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտության մասին, ինչպես նաև հիշեցնում է հնարավոր քրեական պատասխանատվության մասին, որը կարող են կրել քաղաքացիները, որոնց անօրինական գործողությունները կարող են սպառնալ երթևեկության անվտանգությանը կամ ուղեւորների կյանքին ու առողջությանը։

Ընկերությունը նաև ծնողներին կոչ է անում բացատրել երեխաներին և դեռահասներին երկաթուղու վրա անպատասխանատու պահվածքի հնարավոր ծանր հետևանքները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ