19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի հույսը նախկիններն են. «Հրապարակ»

3F88E776-84D1-4C05-A1A8-C32B00B05F3B

«Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հույսն առաջիկա ընտրություններին նախկիններն են, բոլոր համայնքներում բանակցում են տեղական իշխանիկների, թաղային հեղինակությունների եւ, առհասարակ, հարգանք ու կապեր ունեցողների հետ եւ խնդրում են աջակցություն: Եվ չնայած Կապանի մասին ՔՊ-ում կատակում են, թե պարտությունը երաշխավորված է, սակայն ՔՊ թեկնածուն` Դավիթ Դանիելյանը, չի հանձնվում, նա մոբիլիզացրել է ուժերը:

Մեր տեղեկություններով, նրա օգտին հատկապես ակտիվ աշխատում է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մերուժան Սիմոնյանի որդին՝ Դավիթ Սիմոնյանը, որը ԲՀԿ-ի հունիսյան ցուցակում չորրորդն էր: Դավիթ Սիմոնյանը ողջ օրը Դանիելյանի շտաբում է, անընդհատ հանդիպումների ու տասովկաների մեջ:

Հիշեցնենք, որ Կապանում ՔՊ թեկնածուի մրցակիցը գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանն է:

Արդյո՞ք Դավիթ Սիմոնյանի աջակցությունը ՔՊ թեկնածուին կնշանակի, որ ԲՀԿ-ն էլ է աջակցում Դանիելյանին՝ հարցրինք ԲՀԿ-ական Արման Աբովյանին: Նա ասաց, որ տեղեկություն չունի Սիմոնյանի գործունեության մասին. «Կարծում եմ՝ մեկնաբանություն պետք է ստանաք այն անձից, ում մասին հարցը տվել եք: Ես վստահեցնում եմ, որ մենք այդ ամենի հետ կապ չունենք»: Դավիթ Սիմոնյանի եւ անգամ նրա հոր հետ կապվել չհաջողվեց»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ