25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուստամ Բադասյանի կադրային ջարդի արդյունքում 118 աշխատակից է ազատվել․ «Հրապարակ»

«Ռուստամ Բադասյանի կադրային ջարդի արդյունքում 118 աշխատակից է ազատվել: Վերջին ամիսներին ՊԵԿ-ում կադրային զտումներ են ընթանում: ՊԵԿ նոր նախագահ Ռուստամ Բադասյանն ինտենսիվորեն ազատվում է նախկին կադրերից, և բնական է, որ առաջին հերթին փորձառու և գործից հասկացող մասնագետներն են հեռացվում համակարգից: Մեր տեղեկություններով, աշխատանքից ազատվել են հարկային ծառայության աշխատակիցներ, վարչության պետի տեղակալ Էդիկ Գսպոյանը, հատուկ ընթացիկ հսկողության բաժնի պետ Ռուբեն Միքայելյանը, համակարգի գիտակ, հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հատուկ հսկողության թիվ 3 բաժնի պետ Գառնիկ Կոշկոշյանը և այլք։

Ռուբեն Միքայելյանը, ի դեպ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի փեսան է` աղջկա ամուսինը, և երկար տարիներ աշխատում էր ՊԵԿ համակարգում: Այս կադրերից մի քանիսը համարվում են ՊԵԿ հնաբնակ Ռաֆիկ Մաշադյանի կադրերը, և չի բացառվում, որ Մաշադյանից ազատվելուց հետո նաև նրա կադրերից են ազատվում:

Մենք դիմել էինք ՊԵԿ՝ հարցնելով, թե ինչ հիմքով են աշխատանքից ազատվել Միքայելյանը, Գսպոյանը, Կոշկոշյանը, սակայն այստեղից զարմանալի պատասխան ենք ստացել, թե այդ տեղեկությունը համարվում է անձնական տվյալ և օրենքով սահմանված գաղտնիք, ուստի ենթակա չէ տրամադրման։ Հետաքրքրվել էինք, թե Ռուստամ Բադասյանի՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո քանի աշխատող է ազատվել աշխատանքից։ Ստացված թվերն ահռելի են՝ 118 աշխատակից։ «2021 թվականի օգոստոսի 3-ից մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ ՀՀ ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է թվով 118 աշխատակից, որից 104 աշխատակից՝ անձնական դիմումի համաձայն, 13 աշխատակից՝ աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու հիմքով, և 1 աշխատակից՝ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու հիմքով»,- պատասխանել են ՊԵԿ-ից։

Մնում է պարզել, թե ինչու հանկարծ միանգամից 104 աշխատող որոշեց դիմում գրել ու հեռանալ՝ հրաժարվելով բարձր վարձատրվող աշխատանքից և սոցիալական մյուս երաշխիքներից»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ