Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը փոփոխության է ենթարկվում. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարավային Կովկասի քաղաքական քարտեզը փոփոխության է ենթարկվում։
Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Ռուսաստանի ու Թուրքիայի դերակատարումը։
Տպավորություն ունեմ,որ Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը «միաժամանակյա խաղ» է վարում ՌԴ-ի,ԱՄՆ-ի,ԵՄ-ի եւ նույնիսկ Թուրքիայի հետ։
Նման վարքագիծը հղի է ողբերգական հետեւանքներով։
Պատմությունը ցույց է տվել,որ անկախ «սեզոնային քաղաքական մերձեցումներից»՝Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ ու հակառակորդներ են մեր տարածաշրջանում։
Մեր փոքր տարածաշրջանում առկա են ռուսական եւ թուրքական զորքերը,ուստի անթույլատրելի ու անհնար է «միաժամանակյա խաղ» վարել դաշնակից Ռուսաստանի եւ NATO-ի անդամ Թուրքիայի հետ։
Հայաստանը մեծ ընտրություն չունի։
Թուրքիայի հետ իբր թե «խաղաղասիրական» ,իսկ իրականում Հայաստանն «էրմենիստան» վերածելու օրակարգը կործանարար կարող է լինել։
Պետք է երկարաժամկետ անվտանգային ու քաղաքական դաշնակցության խորացում Ռուսաստանի հետ։
Բայց այդ դաշնակցությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ ազատվել հակապետական,ԵԱՏՄ-ն «ադրբեջանացում» համարող կապիտուլյանտ ռեժիմից» ։