13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Իմ իմանալով՝ Տիգրան Ավինյանը որևէ մասնագիտական ունակություններ չունի, որպեսզի ղեկավարի կոմբինատը». Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում տեղ գտած  լուրերին, թե նախկին փոխվարչապետ, ՔՊ-ական Տիգրան Ավինյանը շուտով դառնալու է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատի տնօրեն։

«Ես նման տեղեկություն չունեմ, կարծում եմ՝ միայն մամուլն է գրել, որ դա այդպես է լինելու։ Իմ իմանալով՝ Տիգրան Ավինյանը որևէ մասնագիտական ունակություններ չունի, որպեսզի ինքը ղեկավարի կոմբինատը, քանի որ պետք է հաշվի առնենք, որ կոմբինատի բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերը «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն է, և ենթադրվում է՝ նա էլ տնօրեն կնշանակի իր կողմից։ Այդուհանդերձ ոչինչ չեմ բացառում, սակայն տրամաբանությունը և օրենքն ասում է հետևյալը՝ եթե պետությունն ունի 15 տոկոս, ապա կարող է ներկայացված լինել ընկերության խորհրդում և որպես դիտորդ՝ հետևի ֆինանսական ոլորտին»,- պարզաբանեց Վահե Հակոբյանը և տեղեկացրեց, որ իր եղբայրն այդ խորհրդում չէ։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ժողովրդից թալանածը պետք է վերադարձվի ժողովրդին, Վահե Հակոբյանը նկատեց՝ իր եղբոր բաժնեմասն ու ժողովրդից թալանածն իրար հետ ի՞նչ կապ ունեն։

«Այդ իշխանության կողմից ինձ 3,5 տարի ցանկացած վտանգ սպառնում  է, որը ստանում է համարժեք պատասխան և այդպես էլ շարունակվում է»,- հավելեց պատգամավորը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իր համար բացարձակապես պարզ չէ, թե ինչպես կոմբինատի բաժնեմասերի մի մասը հայտնվեց Կառավարության աշխատակազմի ձեռքում։

«Երբ ինձ համար վերջնական հասկանամ, թե ինչ է կատարվել ու ինչպես, անմիջապես կհրավիրեմ մամուլի ասուլիս և այս բոլոր հարցերին կանդրադառնամ։

Իհարկե, այստեղ խնդիր տեսնում եմ, Հակամենաշնորհային կոմիտեն ո՞ւր էր նայում այս դեպքում»,- շեշտեց պատգամավորը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ