05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Համատարած կրճատումներ ՊՆ-ում. «Իրավունք»

«Իրավունքի» ունեցած տեղեկություններով` այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում լուրջ կրճատումներ են սպասվում: Ավելին` արդեն իսկ որոշ գնդապետներ սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ` առաջիկայում նախարարությունում կվերացվի, որպես այդպիսին` քաղծառայությունը:

Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը միանալու է Պաշտպանության նախարարությանը, եւ հենց սա էլ առիթ կդառնա, որ «քաղծառայություն» հասկացողությունը դուրս գա, եւ ՊՆ-ում մնան բացառապես զինվորական կոչում ունեցողները:

Ընդ որում` այդ փոփոխության հետեւանքով` մի շարք բարձրաստիճան զինվորականների կոչումներ հնարավոր է իջեցվի: Օրինակ` սպան դառնա ենթասպա, գնդապետը` փոխգնդապետ»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ