08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մահ չկա իմ պետությանն ու իմ հայրենիքն. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Երեկ երեկոյան մի գրառում էի արել, անթիվ նամակներ ստացա, անգամ մեկը հրապարակավ գրեց, թե Մարգարիտ ջան, դուք հանրային քաղաքական գործիչ եք, պարտավոր եք մարդկանց ոչ թե հուսահատեցնել այլ՝ հույս տալ, պարտավոր եք մարդկանց պայքարի մղել եւ ոգեւորել․․․
Համամիտ եմ եւ ընդունեցի բոլորիդ խոսքը եւ դիտողությունը․․
 
Եւ ահա, այսօր ուզում եմ շեշտված հավատ տալ եւ հույս տալ ինձ եւ բոլորիս եւ պնդել ու վստահեցնել՝ սրանց վերջը մոտ է, գնալու են անվերադարձ, բայց հետո մեր գործը լինելու է դաժան, տաժանակիր, էս ավերածությունները քար-քարի , միտք-մտքի, պարտավոր ենք դնել, վերքերը բուժել եւ երկիրն ու պետությունը վերակենդանացնել․․․Այո եւ կանենք դա միասին․․Բայց եւ հատուկ շեշտեմ
ա․երեք տարի առաջ երբ սրանք զավթեցին երկիրս, ես չմեռա
բ․երեք տարի առաջ, երբ մեր դագաղները բերում էին մեր տների առաջ, ես չմեռա․․
գ․․երեք տարի շարունակ սրանք արյունաքամ են անում հայրենիքս, ես չմեռա
դ․երեք տարի շարունակ սրանք երկիրս դարձրել են ծաղրուծանակի առարկա, ես չմեռա
ե․երեք տարի շարունակ սրանք կոտորեցին երեխեքին, Արցախը տվեցին, ես չմեռա
զ․երեք տարի շարունակ սրանք ժողովրդիս դարձրել են անդեմ ու անմիտ, ես չմեռա․․․
 
Ուրեմն՝ ինձ մահ չկա, ինչպես մահ չկա իմ պետությանն ու իմ հայրենիքն, իմ Հայաստանին եւ իմ Արցախին․․
Հիմա ասացեք, սա հավա՞տ է, սա հո՞ւյս է, սա մարդկանց պայքարի մղելու կո՞չ է․․․․Գուցե սա ռոմատիկա է․․․
Էլի եմ ասում՝ եթե կա պայքար, ես առաջին շարքում եմ, եթե լինելու է պայքար, ես առաջին շարքում եմ․․․․
Չենք կարող չէ՞ , մի խումբ բաշիբոզուկ խամաճիկների, մի խումբ անհայրենիք ստահակների,մի խումբ անսեռ մասսայի, մի խումբ բ-ի տղերքի պատճառով մի ամբողջ պատմություն, պետություն, ազգ ու մի ամբողջ աստվածային հայրենիք կորցնել․․Իրավունք չունենք․․Ուրեմն՝ հավատացեք եւ ամեն ինչ կլինի․․․․Ցանկացեք եւ կտրվի․․Բայց առաջին հերթին՝ ՊԱՅՔԱՐ․․․»:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ