Անցյալ տարի այս օրերն իրականում Աշոտիկը շրջափակման մեջ է հայտնված եղել, իսկ էդ ոչնչությանը պետք էր փրկել կամ դուրս բերել տվյալ հատվածից. Տիգրան Վարդանյան
ՀՀԿ ԵԿ անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջոըմ գրել է․
«Անցյալ տարի այս օրերն էին, երբ համացանցում լուր տարածվեց, որ ՆՓ-ի տղա Աշոտիկը լացելով խնդրում էր, որպեսզի զորքը չնահանջի: Գտել էին մի զինվորի, ով նույնը կրկնում էր: Չգիտեմ, թե ի՞նչ էին խոստացել էդ զինվորին, բայց էդ տղեն առնվազն սրիկա է:
Իրականում Աշոտիկը շրջափակման մեջ է հայտնված եղել, իսկ այդ տղաներին ու էդ ոչնչությանը պետք էր փրկել կամ դուրս բերել տվյալ հատվածից: Մշակվեց օպերացիա: Այդ օպերացիայի հիման վրա շատ տղաներ սպանվեցին (եթե չեմ սխալվում կամ վաշտի թվաքանակ կամ գումարտակի), որովհետև նրանց ուղարկել էին, որպես շեղող թիրախ, իսկ այդ ընթացքում Աշոտիկին դուրս էին բերում շրջափակումից:
Էս անբարոյականությանը մաս դարձավ մի հատ ՔՊ-ական պատգամավոր` Վարազդատը, ով եսիմ ում հետ նամակագրություն էր հրապարակել մի ոչնչության մասին, ում հերոսացնում էին, թե բա լացելով խնդրում էր, որպեսզի սպաներն ու զինվորները չնահանջեն:
Հենց այս օրերն էին, որ դիրքերից իջել էի և հրավիրվեցի ՈՍ բաժանմունք, որովհետև հանգնել էի գրել` սուտ է այս պատմությունը, որն ուզում են ձեզ հրամցնել: Տղերքի են սպանել հանուն ոչնչի: Հանուն ոչնչության:
Իսկ Հակոբյան Աննայի և Փաշինյան Նիկոլի աձնական օգտագործման փալասն ասում էր, որ այս օրերին թշնամին սարսափում է հայկական զինված ուժերի հարվածից, մինչդեռ արդեն հանձնել էին Հադրութը, իսկ թշնամին անկաշկանդ խորանում էր դեպի Շուշի…»։