18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Պատրիարք Կիրիլը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կօգնի հաղթահարել ԼՂ հակամարտության հետևանքները

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը հույս ունի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հեղինակությունը կօգնի հաղթահարել Լեռնային Ղարաբաղում երկարատև հակամարտության հետևանքները: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես հավատում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կկարողանա բարերար ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա, և ես կարծում եմ, որ այսօրվա հանդիպման և ձեր միջև երկխոսության փաստը օրինակ կդառնա բոլորի համար», – ասել է Պատրիարք Կիրիլը՝ բացելով հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը Մոսկվայում:

Նա նշել է, որ հոգևոր առաջնորդները համայնքների հետ միասին աշխատում են «մեղմելու այս ողբերգական առճակատումը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ