05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Հենց նոր լսածս էն դեպքն է, երբ չգիտես ինչ ասես, ավելի ճիշտ՝ ոչ մի ասելիք չունենալով՝ չգիտես ատամներդ սեղմած լացես, թե ողբաս..»

Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«֊ 《Բարեկամությունում կստանան իմ տեղը》, ֊ ասաց և իջավ։
֊ Ո՞վ է ստանալու իջնողի տեղը։
Լռություն։
Բարեկամության կանգառում 40 ֊ ի տարիքային սահմանում մի կին.

֊ Սա վերցրեք, օպերայի իջնողի տեղն էլ է, էդ մտածում էիր՝ 100 դրամդ չէինք տալու՞, դրա համար բազար ես սարքու՞մ, մտածում էիր՝ երեխան ձեռքին իջնողը պիտի փախչի՞։

֊ Այ աղջիկ, դրա համար էլ՝ հարցրի, ձեն հանեիր, օրական կեսը փախչում են, ի՞նչ ես եկել ստեղ քեզ ճղում։

֊ Գետինը չես մտնու՞մ, իբր վարորդ ես։

֊ Ռադ եղի, այ հայվան։

֊ Վերջին քշելդ լինի էսօր…

֊ Գնա’, ես քու, անասուն…
Ծանր լռություն։
Խիստ կրթված տեսքով մի կին.

֊ Բա գիտեք մեզնից բան ե՞նք ներկայացնում. էս ենք, կոմունիստները վզներիցս բռնած տանում էին՝ մի քիչ մարդամեջ դուրս եկանք, երկիր կառուցվեց, էդ իներցիայով երկիր ազատագրվեց, հենց վզներիցս բաց թողին՝ դառանք նույնը։ Էս եղածն էլ շատ շուտով կհանձնենք և որտեղ հաց կտան, խոզի նման էնտեղ էլ քարշ կգանք…»։

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ