04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Շուշին նյութապես «գնահատելն» անմարդկային է․ Շուշին մեր հայրենի հողն է, խորհրդանիշը, մշակութային, կրոնական կենտրոնը․ Անժելա Էլիբեգովա

«Անմարդկային մոտեցում է՝ Շուշին գնահատել, «չափել» նյութական ցուցիչներով։ Մի կողմ թողնենք, որ Շուշին ռազմավարական առումով տարածաշրջանի ամենագլխավոր կետերից մեկն է, որի հանձնումը ընդհանուր տարածաշրջանի համար աղետալի հետևանքներ ունի և ունենալու է։ Դրանից բացի, Շուշին մեզ համար խորհրդանիշ է, մեր մշակութային, կրոնական կենտրոններից է, և երբ գնահատում է՝ քանի շենք է կառուցվել, քանիսը չի կառուցվել, ակնհայտ է դառնում, որ այդ անձը Շուշիում առաջին պատերազմից հետո չի եղել, չի տեսել Շուշին՝ առաջին պատերազմից հետո․ օրինակ՝ 1992-ին կամ 1994-ին», – այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությանը։ 

Փաշինյանը Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպմանը պնդել էր, որ Շուշիում բնակելի ոչ մի շենք չի կառուցվել, իսկ նախօրեին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վերահաստատել էր իր այդ հայտարարությունը։

Անժելա Էլիբեգովան նշեց, որ եթե Փաշինյանը իր գործունեության ամբողջ ընթացքում մի փոքր նեղություն տար իրեն ու նայեր արխիվային կադրերը, ապա կտեսներ, թե Արցախյան ազատամարտից ու Շուշիի ազատագրումից հետո ինչպես է վերակառուցվել քաղաքը։

«Օրինակ՝ եթե նայեր ու տեսներ, թե ինչ վիճակում էր Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, ինչ էին այդ եկեղեցու հետ արել ադրբեջանցիները, ինչ են անում ու կանեն նորից, որովհետև իրենց էությունը չի փոխվում, ապա պարզ կդառնար, որ Շուշին զրոյից վերակառուցվել է՝ հետպատերազմական շրջանում։ Կառուցվել են նոր շենքեր, շինություններ և այլն։ Բայց այդ ամենն էական չէ, որովհետև եթե այնտեղ նույնիսկ որևէ շենք չէր կառուցվել, ապա չի նշանակում, որ Շուշին պետք էր հանձնել», – ասաց Անժելա Էլիբեգովան։

Նա այս տրամաբանությունը՝ հայրենի հողը նյութապես «չափելը», ցանկացած գիտակից մարդու համար  աբսուրդային համարեց։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ