04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բյուջեից 35 մլն դրամ կհատկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում որոշեց կռավարության պահուստային ֆոնդից շուրջ 35 մլն դրամ հատկացնել Երևան-Էջմիածին մայրուղում «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար կազմակերպելու համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ մրցույթը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին՝ Փարաքար-Էջմիածին հատվածում, 10 կմ երկարությամբ կրոսավազք:

«Այս 35 մլն դրամից 15 մլն դրամը կմրցանակային ֆոնդն է, մնացածը կազմակերպչական տարբեր նպատակների համար է: Մրցաշարը կլինի երեք տարիքային խմբով: Առաջին խումբը 15-17 տարեկաններն են՝ 3 կմ հեռավորությամբ: Երկրորդ տարիքային խումբը 18-35 տարեկան կանայք են և 18-40 տարեկան տղամարդիկ՝ 10 կմ երկարությամբ: Երրորդ խումբը 36-ից բարձր կանայք են և 41-ից բարձր տղամարդիկ՝ 10 կմ երկարությամբ:

Առաջին տարիքային խմբում առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրավողները կպարգեւատրվեն նոթբուքերով:

Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղը գրավողը կստանա 1 մլն դրամ, երկրորդ տեղը գրավողը՝ 600 հաար դրամ, երրորդ տեղը գրավողը՝ 400 հազար դրամ, 4-րդ տեղը գրավողը՝ 150 հաար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ, 6-10-րդ տեղերը գրավողները կստանան 75 հազար դրամ, իսկ 11-20 տեղերը գրավողները՝ 50 հազարական դրամ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ