19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Տողանյանը կաշվից դուրս է գալիս, որ Փաշինյանի մոսկովյան այցը չձախողվի. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին ընդառաջ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ակտիվ քայլեր է իրականացնում վարչապետին հավուր պատշաճի դիմավորելու համար։ ՌԴ հայ համայնքից երեկ տեղեկացանք, որ Տողանյանն անձամբ զանգում եւ խնդրում է, մասնավորապես, մոսկվաբնակ հայ գործարարներին, ՌԴ-ում ազդեցիկ հայազգի մարդկանց՝ համաձայնել ներկա գտնվելու Փաշինյանի` հայ համայնքի հետ նախատեսվող հանդիպմանը։

Տեւական ժամանակ է, ինչ խոսվում է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է փոխել դեսպան Տողանյանին` նրա փոխարեն նշանակելով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, սակայն փաստ է, որ Տողանյանը, չնայած նախկինների կողմից էր նշանակվել այս պաշտոնին` 2017 թվականի մարտի 10-ին, բայց Հայաստան-Ռուսաստան այս բարդ հարաբերությունների շրջանում բավականին նրբորեն է կատարել իր պարտականությունները` հարթելով որոշ սուր անկյուններ եւ հնարավորն անելով, որպեսզի այդ հարաբերություններն էլ ավելի չսրվեն:

Հիմա էլ, փաստորեն, կաշվից դուրս է գալիս, որ Փաշինյանի մոսկովյան այցը չձախողվի: Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում, թեեւ կոնկրետ օրվա մասին դեռ տեղեկատվություն չկա»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ