08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը նոր տնօրեն ունի

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնում նշանակվել է արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը՝ ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի արդեն նախկին տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ շուրջ 20-ամյա ծառայությունից հետո հոկտեմբերի 1-ից դադարում է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի ու խոսնակի պարտականությունները:

«Ծառայությունս Սուրբ Էջմիածնին պիտի շարունակեմ այլ հանգամանքում։ Որդիական երախտագիտությունս Ամենայն Հայոց Հայրապետին՝ այս տարիների ընթացքում անձիս հանդեպ իր վստահության, մեր աշխատանքում՝ համբերատարության և հետևողականության համար։ Իմ երախտագետ զգացումներն եմ փոխանցում բոլոր այն ԶԼՄ պատասխանատուներին, խմբագիրներին ու լրագրողներին, ում հետ անցել եմ երկարուձիգ այս ճանապարհը՝ փորձելով Հայոց Եկեղեցու առաքելությունը, մերօրյա ծառայությունը, խնդիրներն ու ցավերը, հայ եկեղեցականին ավելի հասանելի ու ըմբռնելի դարձնելու մեր հասարակությանը, հանրահռչակել քրիստոնեականը»,- նշել է նա։

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը բարի ծառայություն է մաղթել Տեղեկատվական համակարգի նոր տնօրենին՝ Արժանապատիվ տեր Եսայի քահանա Արթենյանին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ