04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Խաղաղության» կեղծ օրակարգը Հայաստանին մոտեցնում է նոր կորուստների. Արման Աբովյան

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի սահմանների շուրջ, շատ հստակ ցույց է տալիս, որ տարածաշրջանը գնում է դեպի շատ վտանգավոր ռազմա-դիվանագիտական լարվածության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը:

«Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, Չինաստանը, Իսրայելը, որպես հիմնական տարածաշրջանային խաղացողներ, իրենց վրա են քաշում «հնարավորությունների վերմակը», ինչը մեզ համար անխուսափելիորեն նոր լուրջ ցնցումներ կառաջացնի արտաքին ճակատում։ Իսկ հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի խորացումը ապա պատկերը առավել քան վտանգավոր է դառնում բոլոր առումներով։

Այս դեպքում «գլոբալ խաղաղության» ՀՀ իշխանությունների օրակարգը իրականում պարտվողականության, թուրք-ադրբեջանական հակահայկական վեկտորի հետ համակերպվելու (այսինքն պետության ինքնասպանության) քաղաքականություն է:

Ուզենք, թե չուզենք, «խաղաղության» կեղծ օրակարգը Հայաստանին մոտեցնում է նոր կորուստների և ահավոր աղետների եզրին:

Մինչև մենք չունենաք կամք և քաջություն առերևսվել իրականության հետ և եթե չդադարենք ապրել թուրքահաճո վարդագույն երազանքներով երկիրը անխուսափելի շարժվելու է դեպի ինքնաոչնչացում»,- գրել է Աբովյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ