25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տարօրինակ, տարօրինակ հայ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Տարօրինակ, տարօրինակ հայ…
 
Երբ 30 տարի առաջ ազատագրվեց Արցախը, հայը երջանիկ էր, արժանապատիվ, քանզի վերջին հազարամյակում առաջին անգամ հայրենիք էր ազատագրել, Շուշի էր ազատագրել եւ պինդ կանգնել էր հայրենի հողին․․․։
Այդ ժամանակվա ոչ մի հայ, ոչ մեկը, չէր ասում, թե դա ադրբեջանական տարածք է, մտքովն անգամ չէր անցկացնում հիմար միտքը, թե մենք գրավել ենք։
 
Բոլորն էին հասկանում, որ մենք ազատագրել էինք մերը, հայինը, վերականգնել ենք պատմական ճշմարտություն-արդարությունը, եւ այդ բանը գիտակցում էր թերուս
տնային տնտեսուհին անգամ, ․․․։Ադրբեջանցիք էին ոռնում․․․Հիմա, երբ էս կենդանին Արցախը տվեց եւ անցել է փուլ առ փուլ ՀՀ սուվերեն այլ տարածքներ ադրբեջանցուն հանձնելուն, մեր կողքին ապրող որոշ չ-հայեր ոռնում են, թե բա ոնց ,դրանք էն գլխից ադրբեջանցունն են եղել․․․․։Թուհ, ինչ ասեմ․․․Որտեղ եւ ինչով մթագնեց ձեր ուղեղը։
Այն ժամանակ մենք ունեինք հողի , հայրենիքի եւ անվտանգության պահպանման զգացողություն․․․։Այսօր մենք հորթի պես հրճվում ենք, երբ թուրքերը կրակում են Երասխի վրա, Տեղ գյուղի վրա, Տավուշի գյուղերի վրա, առհասարակ, երբ թուրքը կրակում է, մեր միջի որոշ չ-հայերին դա սալյուտ է թվում․․․։ Սկսում ենք նմանվել այն մատաղացու գառին, ում վզին գունագեղ ժապավեն են կապում եւ տանում են մորթելու․․Ոչխարացման փուլն է սա․․․
 
Ի՞նչ պատահեց, որտեղ եւ ինչպես կորցրինք մեր համազգային դիմադրողականությունը, հայի վերջին խելքը, մեր ՝ հայրենիք ազատագրելու պահպանելու կենսական մղումները․․․
 
Հ․Գ․Տեսնես այսօր կա՞ գեթ մեկ ադրբեջանցի, որ ասի, թե Արցախը հայկական է ու հայերինն է, եւ իրենք զավթել են հայի հայրենիքը․․։ Չկա, վստահ եմ, ուրեմն, ինչո՞ւ են մե՝ր մեջ այդքան շատ հակա-հայերը ․․․,ինչո՞վ են դրանք մտածում, երբ ադրբեջանցու շահը գերադասում են իրենց իսկ շահից…»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ