20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նաիրիտի աշխատողներն այսօր երկու ամսվա աշխատավարձ կստանան. վարչապետ

՛՛Նման խոստում չի եղել, մենք հնարավորության սահմաններում փորձելու ենք անպայման օգտակար լինել և այսօր վճարելու ենք նոյեմբերի ու դեկտեմբերի աշխատավարձերը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով ՛՛Նաիրիտի՛՛ աշխատողների աշխատավարձերի ուշացման մասին: Նշենք, որ աշխատողները դժգոհում են, որ կառավարությունը խոստացել էր իրենց աշխատավարձերի ամբողջական պարտքը մարել, սակայն չի արվել:

՛՛ Ես դեմ եմ, որ չաշխատող գործարանի տնօրենը ստանա երկու միլիոն վեց հարյուր հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրեն՝ը երկու միլիոն երեք հարյուր հազար դրամ, ես դեմ եմ նման պահվածքին՛՛,-նկատեց նա՝ հավելելով, որ տնօրենների խորհուրդը դա պետք է վերանայի: ՛՛Չորս տարի է, որ այդ գործարանը չի աշխատում և հիմա մեզ առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որ կուտակվել է անհիմն՛՛:

Գործարարնի աշխատելու հետ կապված Հովիկ Աբրահամյանն ասաց, որ խնդրել են Համաշխարհային բանկին, որ հրավիրեն մասնագետների, փորձագետների և տան առաջարկներ: Մինչև մարտ ամիս այդ առաջարկը կլինի, ու ՛՛Նաիրիտի՛՛ ճակատագիրն էլ այդ ժամանակ կորոշվի: ՛՛Եթե հնարավորություն կլինի աշխատեցնելու, կառավարությունը կաջակցի այդ գործընթացին՛՛,-նշեց նա: Հարցին, թե ի վերջո ով է գործարանի սեփականատերը, նա պատասխանեց, որ այս պահին ռուսական Մեջգոսբանկի մոտ է արժեթղթերի իննսուն տոկոսը, որ գրավ է դրված, իսկ տասը տոկոսը կառավարության մոտ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ